Կարևոր իրադարձություններ

Մայր Աթոռը հորդորում է պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել սադրիչ հայտարարություններից

26 Դեկտեմբեր, 2020 11:47
Հեղինակ՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռը հորդորում է պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել սադրիչ հայտարարություններից
Վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր Աթոռում ստացվել են Եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և Ազգային Եկեղեցին պաշտպանելու կոչեր:
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծապես գնահատում է իր զավակների հավատավոր հոգին, նախանձախնդրությունն ու հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին՝ հորդորելով պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել նման սադրիչ հայտարարություններից:
 
Ամենայն Հայոց Հայրապետի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի մեր երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար:
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Տեղեկատվական համակարգ

 

Լրահոս

Դիտել ավելին