Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 23-ից մինչև այսօր Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է 9073 պայթուցիկ

26 Դեկտեմբեր, 2020 09:25
Նոյեմբերի 23-ից մինչև այսօր Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է 9073 պայթուցիկ

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմն ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձը մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում է մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները: Այդ մասին նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից 466 տեղահանվածի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: 2020 թ. նոյեմբերի 14-ից 44.050 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղում իրենց նախկին բնակության վայրերը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են աշխատել Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Մաքրվել է 5 հա տարածք, 1,5 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 25 պայթուցիկ օբյեկտ: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 23-ից ականազերծման ժամանակ չպայթած զինամթերքից մաքրվել է 289 հա տարածք, 108,4 կմ ճանապարհ, 452 բնակելի շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 9073 պայթուցիկ:

 

Լրահոս

Դիտել ավելին