Կարևոր իրադարձություններ

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում

26 Դեկտեմբեր, 2020 09:07
Էլեկտրաէներգիայի անջատումներ  են սպասվում Երևանում, Կոտայքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում

Դեկտեմբերի 28-ին, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տարածած հաղորդագրությունից։ 

Մասնավորապես ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` 

Երևան քաղաքում՝

11։00-17:00 Զաքյան փ. 8 շենք, Եկմալյան փ. 16, Պուշկինի փ. 43 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նար-Դոսի փ. 1 շենք, Չեխովի փ. 12ա, 24, 28, 34 շենքեր, Բագրատունյաց փ. 12, 16 շենքեր, Մանանդյան փ. 24, Եղբայրության փ. 17ա շենքեր և հարակից ոչ բնակչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

11։00-16։։00 Աբովյան քաղաքի 7, 8 միկրոշրջաններ մասնակի,

11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ` Մայակ, Բանավան և Բագրևանդ թաղամասեր,

Գեղարքունիքի մարզում՝

10։00-11։00 Զոլաքար համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

10։30-14։30 Սևան քաղաքի՝ Նաիրյան փողոցի գարաժի թաղամասի երկկողմանի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզում՝

11:00-15:00 Նարեկ գյուղ մասնակի, Վերին Արտաշատ գյուղ մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

 

Լրահոս

Դիտել ավելին