Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524,5
    529

  • EUR

    636
    648

  • RUB

    7,1
    7,32

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Արմավիրի մարզում. կա 4 վիրավոր

25 Դեկտեմբեր, 2020 23:27
Ավտովթար Արմավիրի մարզում. կա 4 վիրավոր

Shamshyan.com-ը հայտնում է, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Արմավիրի ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում Մեծամորի վարչական տարածքում բախվել են Մրգաշատ գյուղի բնակիչ, 34-ամյա Արայիկ Հակոբյանի վարած ВАЗ 221015 մակնիշի և Մեծամոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Եղիազար Մելիքյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հակոբյանը, վերջինիս ուղևորներ, Մրգաշատ գյուղի բնակիչ, 66-ամյա Կարինե Վասիլյանն ու Կողբավան գյուղի բնակիչ, 30-ամյա Ժիրայր Մելիքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Լրահոս

Դիտել ավելին