Կարևոր իրադարձություններ

Այսօր հանդիպել եմ Արցախի Քաշաթաղի շրջանի մի խումբ բնակիչների հետ, որոնց թվում էին նաև գյուղական համայքների ղեկավարները․ Մեսրոպ Առաքելյան

25 Դեկտեմբեր, 2020 21:43
Հեղինակ՝ Մեսրոպ Առաքելյան
Այսօր հանդիպել եմ Արցախի Քաշաթաղի շրջանի մի խումբ բնակիչների հետ, որոնց թվում էին նաև գյուղական համայքների ղեկավարները․ Մեսրոպ Առաքելյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր հանդիպել եմ Արցախի Քաշաթաղի շրջանի մի խումբ բնակիչների հետ, որոնց թվում էին նաև գյուղական համայքների ղեկավարները։

Այս համայնքներում բնակվել են հիմնականում Հայաստանից տեղափոխված քաղաքացիները՝ վերաբնակեցման ծրագրերի շրջանակում։

Մեր հայրենակիցները ներկայացրին իրենց մտահոգությունները, խնդիրները։ Քննարկեցինք առկա աջակցության ծրագրերի վերաբերյալ առաջարկներ, այլ խնդիրների մասով լուծման տարբերակներ։

Հանդիպման ընթացքում բոլորի կողմից կարևորագույն պահանջը՝ աշխատելու և արժեք ստեղծելու հնարավորություն ընձեռելն էր։ Սեփական աշխատանքով ընտանիքը, համայնքը, հայրենիքը շենացնելու ձգտումը և պատրաստակությունը արժանի է հարգանքի և բացառիկ աջակցության։

Պայմանավորվեցինք որոշակի քննարկումներ իրականացնել, ինչից հետո կրկին հանդիպել՝ առկա խնդիրներին առավել արդյունավետ և արագ լուծումներ տալու նպատակով»։

 

Լրահոս

Դիտել ավելին