Կարևոր իրադարձություններ

Պաշտոնյայի նկատմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՀՀ ՔԿ

25 Դեկտեմբեր, 2020 20:56
Պաշտոնյայի նկատմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի նկատմամբ մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ՊՈԱԿ-ին պատկանող ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Պ.-ն, Ա.Ս.-ն և Ա.Խ.-ն 2020թ. ապրիլի 2-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խմբի կազմում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի նկատմամբ բռնություն են գործադրել և վնասել ՊՈԱԿ-ին պատկանող «NISSAN SENTRA» մակնիշի ավտոմեքենան։

Դեպքից հետո Ա.Պ.-ի հոր ընկերը, տեղեկանալով, որ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենը դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն և այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ընկերոջ որդին բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, վրեժխնդիր լինելու նպատակով, դիտավորությամբ վնասել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող և հիշյալ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի կողմից շահագործվող նույն «NISSAN SENTRA» մակնիշի ավտոմեքենան:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա.Պ.-ին, Ա.Ս.-ին և Ա.Խ.-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա.Պ.-ի հոր ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին