Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

25 Դեկտեմբեր, 2020 19:53
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածը (կա մոտ 60 կուտակված բեռնատար ավտոմեքենա) և Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհը։

Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի և Արթիկ քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին