Կարևոր իրադարձություններ

Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

25 Դեկտեմբեր, 2020 18:20
Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Արմենակ Խաչատրյանին վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ նշանակելու մասին։  

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Արմենակ Խաչատրյանի դիմումը՝

1. Արմենակ Վարուժանի Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-13-Ղ3-1)։

2. Արմենակ Վարուժանի Խաչատրյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

 

Լրահոս

Դիտել ավելին