Կարևոր իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում․ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

25 Դեկտեմբեր, 2020 18:13
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում․ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում դեկտեմբերի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային Ոստիկանության տարածած հաղորդագրությունից։

Փոփոխության արդյունքում կփոխվի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացուցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը, և Բաղրամյան պողոտայով Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները նշված խաչմերուկում հետադարձը և ձախ շրջադարձով դեպի Դեմիրճյան փողոց մանևրները կկատարեն լուսացույցի ձախ սեկցիայի թույլատրող ազդանշանի դեպքում:

 

Լրահոս

Դիտել ավելին