Կարևոր իրադարձություններ

Խնդրում եմ Գեղամասար համայնքի կենտրոնը պահպանել Սոթք բնակավայրում. Սամսոնյանը՝ Պապիկյանին

25 Դեկտեմբեր, 2020 17:47
Հեղինակ՝ Անի Սամսոնյան
Խնդրում եմ Գեղամասար համայնքի կենտրոնը պահպանել Սոթք բնակավայրում. Սամսոնյանը՝ Պապիկյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել.

«Գրավոր դիմել եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հետևալ հարցով․
«Վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոտք բնակավայրից Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցը։
Բնակիչների համար անակնկալ ու անհասկանալի այս որոշումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների և լրացուցիչ լարվածության՝ հատկապես պատերազմից հետո առաջացած անվտանգային նոր իրողությունների և անորոշությունների հետևանքով։
Հաշվի առնելով սույն թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետևանքով Սոտքի՝ որպես սահմանամերձ բնակավայր դառնալու հանգամանքը, խնդրում եմ ընդառաջել բնակիչների խնդրանքին և պահպանել խոշորացված համայնքի կենտրոնը Սոտք բնակավայրում»։
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին