Կարևոր իրադարձություններ

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

25 Դեկտեմբեր, 2020 17:25
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ պատասխանատու պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Վրաստանի վարչապետի պաշտոնին վերանշանակվելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում` ի շահ եղբայրական Վրաստանի:

Անցած մեկուկես տարվա ընթացքում մեր կառավարությունների և անձամբ մեր միջև ձևավորվել է արդյունավետ և փոխշահավետ համագործակցության մթնոլորտ՝ հիմնված մեր ժողովուրդներին միավորող բազմադարյա պատմական կապերի և մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների վրա։

 

Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում ևս Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների»։

 

Լրահոս

Դիտել ավելին