Կարևոր իրադարձություններ

Ծաղկեդրում՝ ի հիշատակ լեգենդար Արկադի Անդրեասյանի (լուսանկարներ)

25 Դեկտեմբեր, 2020 17:18
Ծաղկեդրում՝ ի հիշատակ լեգենդար Արկադի Անդրեասյանի (լուսանկարներ)

Դեկտեմբերի 24-ին «Արարատ-73»-ի ֆուտբոլիստները, հայկական ֆուտբոլի վետերաններն ու ոլորտի այլ ներկայացուցիչներ ծաղկեդրում են կատարել լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի արձանի մոտ:

«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի ամբողջ կյանքի սերը  ֆուտբոլն էր։

«Արարատ» ֆուտբոլային ակումբի լեգենդար ֆուտբոլիստը թիմի հաղթանակ կերտող և  լավագույն պատրաստվածությամբ խաղացողներից էր։ Խաղընկերների խոսքով՝ Անդրեասյանն աչքի էր ընկնում նաև բացառիկ մարդկային որակներով և մտքի ճկունությամբ։

Նրա մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և այլ պաշտոնատար անձինք ու ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ի ուշ երեկոյան 73 տարեկան հասակում հայկական ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստ, նախկին ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արկադի Անդրեասյանը հեռացել է  կյանքից։  

Լեգենդար ֆուտբոլիստի հոգեհանգստի արարողությունը կկայանա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18.00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին