Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,8
    7,05

Կարևոր իրադարձություններ

Գործարկում ենք բողոք-դիմումների հավաքագրման համակարգ․ Մանե Թանդիլյան

25 Դեկտեմբեր, 2020 16:29
Գործարկում ենք բողոք-դիմումների հավաքագրման համակարգ․ Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գրել է․

Հետպատերազմյան աջակցության ծրագրերի շրջանակներում ձեզ հետ անհատական աշխատանքի մոտեցում ենք ցուցաբերել։ Այդ աշխատանքը թույլ է տվել մեզ մշակել համակարգ, որով առանձնացրել ենք հաճախ կրկնվող դեպքեր և մշակել դրանց լուծումները։ Խնդիրները թե տեխնիկական են, թե բովանդակային, հետևաբար մենք ինտենսիվ կերպով աշխատում ենք բոլոր ներգրավված գերատեսչությունների հետ։ 

«Այսպիսով, որպեսզի կարողանանք ավելի օպերատիվ և համակարգված լուծում տալ ձեզ մոտ առաջացած բոլոր հարցերին, գործարկում ենք բողոք-դիմումների հավաքագրման համակարգ՝ յուրաքանչյուր ծրագրով։ Այս դիմումները առանձնացնելու ենք ըստ համապատասխան գերատեսչությունների, ճշգրտենք, և ձեզ տեղեկացնենք արդյունքի մասին՝ կարճ հաղորդագրության տեսքով։

Դիմում-բողոքները լրացնելու հետ կապված որևէ խնդիր ունենալու դեպքում, մեր նախարարության աշխատակիցները պատրաստ են աջակցել ձեզ նույն ընթացակարգով, ինչպես աջակցել ենք հիմնական դիմումները լրացնելիս։

Սիրելի արցախցիներ, խնդրում եմ համագործակցել մեզ հետ՝ զինվելով հանդուրժողականությամբ և համբերատարությամբ, որպեսզի մենք էլ մեր հերթին երբեմն անհնարին թվացող հարցերին լուծումներ գտնենք, իսկ դա պահանջում է հետևողական և ջանասեր աշխատանք, որն անձնվեր կերպով և ինտենսիվ ռեժիմով իրականացնում են մեր աշխատակիցները»,- գրել է նա։

Դիմում-բողոքներ ներկայացնելու համար անցեք հետևյալ հղումով։

 

Լրահոս

Դիտել ավելին