Կարևոր իրադարձություններ

ժամանակավորապես դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

25 Դեկտեմբեր, 2020 16:10
ժամանակավորապես դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 25-ին ժամը 14.20-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի թիվ 49, 50, 50ա, 51, 52, 52ա, 54, 58, 60, Կորյունի փողոցի թիվ 21, 23, 23/37, 25 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին