Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,8
    7,05

Կարևոր իրադարձություններ

Քննարկվել է ՀՀ զինանշանի լրամշակման նախագծի մրցույթի կարգը

25 Դեկտեմբեր, 2020 14:56
Քննարկվել է ՀՀ զինանշանի լրամշակման նախագծի մրցույթի կարգը

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման աշխատանքային խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպման նպատակը Հայաստանի Հանրապետության զինանշանի լրամշակման նախագծի մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի փոփոխության քննարկումն էր:

Աշխատանքային խումբը նախարարին է ներկայացրել գործընթացի իրականացման առաջարկներ և դիտողություններ: Քննարկվել են աշխատանքային խումբը փորձագետներով համալրելու, պահանջվող չափանիշները հստակեցնելու, հաղթողին ընտրելու ձևաչափը որոշելու, ժամկետներ սահմանելու և մրցույթի անցկացման կարգին վերաբերող այլ հարցեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նշանաբանի ընտրությանը, հստակեցվել են որոշակի ձևաչափեր, և հարցը համապատասխան մասնագետների ներգրավմամբ քննարկելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Ինչպես հստակեցրել է նախարար Վ. Դումանյանը, այս մրցույթի անցկացումը խմբագրական նպատակ հետապնդող գործընթաց է, և արդյունքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության զինանշանի լրամշակումը՝ որոշ դետալների փոփոխմամբ:

Հավելենք, որ ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման աշխատանքային խումբը ձևավորվել է ՀՀ վարչապետի 2019 թ. հոկտեմբերի 18-ի N 1508-Ա որոշմամբ:

Լրահոս

Դիտել ավելին