Կարևոր իրադարձություններ

ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ՔԿԾ ղեկավարների խորհրդի նիստին

25 Դեկտեմբեր, 2020 14:39
ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ՔԿԾ ղեկավարների խորհրդի նիստին

2020 թվականի դեկտեմբերի 23-ին առցանց եղանակով անցկացվել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի և Ղրղզստանի քրեակատարողական ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ անդամ պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի, ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման Բյուրոյի, ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժնից։

Նիստում քննարկվել են ոլորտում իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակմանն ու փոխգործակցությանը, հանցավորության դեմ պայքարին, ահաբեկչության և ծայրահեղական բնույթի այլ բռնի դրսևորումների դեմ համատեղ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև կադրերի պատրաստմանն առնչվող հարցեր, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք կարևոր որոշումներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև քրեակատարողական հիմնարկներում Covid-19 կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումներին։

Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2021 թվականին՝ Ղրղզստանում։

 

Լրահոս

Դիտել ավելին