Կարևոր իրադարձություններ

Վաղարշակ Հակոբյանը դիտորդական առաքելություն կիրականացնի Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում

25 Դեկտեմբեր, 2020 14:12
Վաղարշակ Հակոբյանը դիտորդական առաքելություն կիրականացնի Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում

Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը դիտորդական առաքելություն կիրականացնի Ղազախստանում տեղի ունենալիք  Խորհրդարանի Մաջլիսի պատգամավորների ընտրություններում:

Այս մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունենալիք  Խորհրդարանի Մաջլիսի պատգամավորների ընտրություններին մասնակցելու համար, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակներում 2021 թվականի հունվարի 7-13-ը Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին»,- ասված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին