Կարևոր իրադարձություններ

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում ձյուն է. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

25 Դեկտեմբեր, 2020 13:07
Շիրակի և Գեղարքունիքի մարզերում ձյուն է. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) և Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհը։ Շիրակի մարզի Ամասիայի և Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

 

Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին