Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) առաքելությունը վերջերս աջակցել է հակամարտության սրացման հետևանքով անօթևան մնացած և Ստեփանակերտի 12 հյուրանոցներում, համալսարանական հանրակացարանում և տարեցների տուն-ինտերնատում ժամանակավոր ապաստանած 221 ընտանիքի
Այս մասին իրազեկում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Ըստ հայտնաբերած կարիքների՝ նշված ընտանիքների յուրաքանչյուր անդամ՝ 741 անձ, ԿԽՄԿ-ից ստացել է սննդի ծանրոց և հիգիենայի պարագաներ: Բացի այդ, տրամադրվել է 104 խոհանոցային պարագա և 48 տաքացուցիչ: ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է տեղական իշխանություններից բոլոր ներքին տեղահանված անձանց վերաբերյալ հավաքագրել տեղեկատվություն՝ հետագա քայլերը պլանավորելու նպատակով։