Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սեպտեմբերի 9-ին հրամանագիր Է ստորագրել Գեորգի Գախարիային վարչապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությանը։
«Համաձայն Վրաստանի Սահմանադրության 56-րդ հոդվածի 5-րդ կետի՝ Գեորգի Գախարիային նշանակել Վրաստանի վարչապետ», – ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը քվեարկել էր Գեորգի Գախարիային երկրի վարչապետ նշանակելու օգտին: