Կարևոր իրադարձություններ

Սպանության մեղադրանքով Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Շիրակամուտ գյուղում

25 Դեկտեմբեր, 2020 12:36
Սպանության մեղադրանքով Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Շիրակամուտ գյուղում

Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 24-ին Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Գագիկ Պ.-ն:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ տղամարդը դեկտեմբերի 14-ից ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր որպես ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափող ամբաստանյալ:

 

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:

 

Լրահոս

Դիտել ավելին