Կարևոր իրադարձություններ

Արցախում ռուս սակրավորներն ականազերծել են 280 հեկտար տարածք, 107 կմ ճանապարհ, 452 շենք ու շինություն

25 Դեկտեմբեր, 2020 11:46
Արցախում ռուս սակրավորներն ականազերծել են 280 հեկտար տարածք, 107 կմ ճանապարհ, 452 շենք ու շինություն

Ռուս ինժեներների ստորաբաժանումները ԼՂ-ում ականազերծել են ավելի քան 280 հա տարածք և վնասազերծել ավելի քան 9000 պայթյունավտանգ առարկա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասի ականազերծումը։ Օպերացիայի ընթացքում ականազերծվել է ավելի քան 280 հա տարածք, մոտ 107 կմ ճանապարհ, 452 շենք-շինություն։ Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 9000 պայթյունավտանգ առարկա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զորավարժարանում։ Այն զինամթերքները, որոնք հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում են տեղում՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցառումները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին