Կարևոր իրադարձություններ

Երևանի Եղբայրության փողոցում մեքենա է այրվել

25 Դեկտեմբեր, 2020 10:41
Երևանի Եղբայրության փողոցում մեքենա է այրվել

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 01:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

ԱԻՆ տեղեկատվությամբ՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Եղբայրության փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում: Այն մեկուսացվել է ժամը 01։29-ին, մարվել՝ 03։36-ին։ Այրվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Անդրանիկ Ս․, ծնված 1967 թ․) սրահը և շարժիչի հատվածը։

 

Լրահոս

Դիտել ավելին