Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ
Տեղ-տեղ մերկասառույց է Կապանի տարածաշրջանում, Արթիկ-Աալագյազ և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներում։
Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: