«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
«Արցախում հրադադար հաստատելուց հետո հայկական կողմի համար, կարգավիճակի հարցից բացի, եռակողմ հայտարարության, թերեւս, ամենակարեւոր կետն իրենց բնակության վայրեր տեղահանվածների եւ փախստականների վերադարձի խնդիրն է: Կանխատեսելի է, որ Ադրբեջանը կփորձի անհամեմատ ավելի մեծ թվով ադրբեջանցի եւ թուրքմեն բնակեցնել բուն Արցախի տարածքներում՝ հետագայում ինքնորոշման խնդրի լուծման գործընթացի վրա ազդելու համար: Արցախի շուրջ ընթացող բանակցային գործընթացի 25-ից ավելի տարիների ընթացքում մշտապես ամրագրված է եղել նրա բնակչության էթնիկ կազմի 80/20 տոկոսային հարաբերակցությունը: Այս համամասնության պահպանումը բանակցությունների գլխավոր հարցերից մեկը պետք է լինի, որին պետք է ուղղվեն դիվանագիտական բոլոր ջանքերը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: