Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության համար հող է նախապատրաստվում. «Հրապարակ»

25 Դեկտեմբեր, 2020 08:13
Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության համար հող է նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մնացել է օդում կախված։ Թեև պատերազմից հետո Փաշինյանը, ենթարկվելով մի քանի պատգամավորների «շանտաժին», թե կմիանան անվստահություն հայտնողների բանակին, եթե ԱԽՔ-ին ազատի, նրան չազատեց պաշտոնից, սակայն իշխանական աղբյուրները պնդում են, որ Գրիգորյանի պաշտոնանկությունը հասունանում է։ Սորոսական պատգամավորների պահանջով այդ հարցի լուծումն ընդամենը հետաձգվել է, բայց չի փակվել։ Հիմա, երբ Փաշինյանին հաջողվել է «Իմ քայլում» որոշակի կայունություն հաստատել, նա այլևս չի վախենում այդ մեկ տասնյակի չափ պատգամավորներից։

Արմեն Գրիգորյանին խաղից հանելու ծրագրի շրջանակում անցած շաբաթ «Իմ քայլը» նրան հրավիրել է ԱԺ և փակ նիստում հորդորել՝ ինքնակամ հրաժարական ներկայացնել, քանի որ նա ևս տապալել է իր գործառույթները և չի իրականացրել այն, ինչ պետք է աներ ի պաշտոնե: Իսկ երեկ, երբ հայտնի դարձավ, որ Սյունիքի Որոտան և Շուռնուխ համայնքներում, ինչպես Փաշինյանն ասաց՝ «ցավոտ» գործընթաց է գնում, Փաշինյանի գրպանային պատգամավորներից մեկը պատասխանատվության սլաքներն ուղղեց ԱԽՔ-ի կողմը՝ դժգոհելով պետական մարմինների և մասնավորապես ԱԽՔ-ի անգործությունից ու հող պատրաստելով այս պաշտոնանկության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին