Կարևոր իրադարձություններ

Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչների համար եւս աջակցության ծրագիր կգործի․ Արցախի ՏԿԵ նախարարություն

24 Դեկտեմբեր, 2020 23:41
Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչների համար եւս աջակցության ծրագիր կգործի․ Արցախի ՏԿԵ նախարարություն

Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները չեն օգտվելու կորցված տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից, քանի որ վերոնշյալ տարածքները չեն անցել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ:

«Սակայն այլ ծրագրով դուք ստանալու եք նույնչափ դրամական աջակցություն: Վերոնշյալ ծրագրով սահմանված դրամական աջակցության չափը կազմում է 300.000 ՀՀ դրամ:

Ծրագիրն այս պահին վերջնական ճշտման փուլում է: Առաջիկա օրերին կտեղեկացնենք ծրագրից օգտվելու կարգի մասին»,- տեղեկացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին