Կարևոր իրադարձություններ

Տեսանյութն արված է այլ վայրում, Սևանա լճի հետ ընդհանրապես կապ չունի և հերթական ապատեղեկատվությունն է. Գեղարքունիքի մարզպետ

24 Դեկտեմբեր, 2020 22:42
Հեղինակ՝ Գնել Սանոսյան
 Տեսանյութն արված է այլ վայրում, Սևանա լճի հետ ընդհանրապես կապ չունի և հերթական ապատեղեկատվությունն է. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հարգելի' հայրենակիցներ,

Որոշ լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան օգտատերեր տարածում են մի տեսանյութ, որում, իբրև թե, ադրբեջանցիները Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա պարում են։
Տեսանյութը արված է այլ վայրում, Սևանա լճի հետ ընդհանրապես կապ չունի և հերթական ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ է։
 
Խնդրում եմ հարգանքով վերաբերվել ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ու ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ, ովքեր պատվով կատարում են մեր հայրենիքի սահմանների պահպանությունը։
Առողջ եղե'ք...»:

 

Լրահոս

Դիտել ավելին