Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    623,5
    635,5

  • RUB

    6,92
    7,18

Կարևոր իրադարձություններ

Գողերը բռնվեցին հենց գողության պահին․ ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

24 Դեկտեմբեր, 2020 20:05
Գողերը բռնվեցին հենց գողության պահին․ ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Դեկտեմբերի 21-ին, ժամը 5.30-ի սահմաններում, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Դավիթաշեն 2-րդ թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին 52 և 31 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Ապարան, մյուսը Սպիտակ քաղաքի բնակիչ էր։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Անձնական խուզարկությամբ նրանց պայուսակներից հայտնաբերվեցին կաշվե, նաև՝ բժշկական ձեռնոցներ, լապտեր, էլետրական կշեռք, արծաթե և ոսկյա զարդեր, 4 բջջային հեռախոս, տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրեր և մեքենայի մեկ զույգ ռուսական պետհամարանիշ։

Նույն օրը, օգտվելով Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կայանված «Նիսան Մարչ» մակնիշի մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, սրահից գողացել էին մեքենայի տեխանձնագիրը, այլ փաստաթղթեր, ձմեռային վերարկու, հետո փորձել էին հափշտակել նաև նվագարկիչը, բայց գործն ավարտին հասցնել չէր հաջողվել, ոստիկանները բռնել էին։

Մեքենայի տիրոջից ընդունվել է հաղորդում:

Գողոնն առգրավված է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Լրահոս

Դիտել ավելին