Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրենի հետ

24 Դեկտեմբեր, 2020 19:55
Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրենի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարության լրատվական ծառայությունից։

Քննարկվել է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների կարիքների գնահատման գործընթացի արագ և արդյունավետ կազմակերպման հնարավոր տարբերակները։

Որպես առաջնահերթություն սահմանելով վիրավորում ստացած զինծառայողների խնդիրների արագ հայտնաբերումը՝ նախարարը հույս է հայտնել, որ նախատեսվող համագործակցությունը հնարավորություն կտա կարճ ժամկետում ստանալ նրանց կարիքների ամբողջական պատկերն, ինչի հիման վրա էլ կտրվեն խնդիրների թիրախային լուծումներ։

Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ համատեղ ջանքերով նպաստելու վիրավոր զինծառայողների խնդիրների շատափույթ լուծմանը։

Լրահոս

Դիտել ավելին