Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանի մոտ քննարկվել են միջազգային ատյաններում Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացմանն առնչվող հարցեր

24 Դեկտեմբեր, 2020 19:15
Արմեն Սարգսյանի մոտ քննարկվել են միջազգային ատյաններում Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացմանն առնչվող հարցեր

Շարունակելով քննարկումները միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի ներկայացմանն առնչվող խնդիրների շուրջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի, Լևոն Գևորգյանի, քաղաքագետ Իրինա Ղափլանյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը քննարկվել են պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից իրականացված՝ մարդու իրավունքների խախտումների և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության իրավական գործընթացները և միջազգային ատյաններում Հայաստանի և նրա քաղաքացիների շահերի ներկայացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել այդ ուղղությամբ ձեռնարկվող և ձեռնարկվելիք քայլերին:

 

Լրահոս

Դիտել ավելին