Կարևոր իրադարձություններ

Արմավիրում տղամարդու են սպանել ու դին այրել․ ոստիկանություն (տեսանյութ)

24 Դեկտեմբեր, 2020 19:08
Արմավիրում տղամարդու են սպանել ու դին այրել․ ոստիկանություն (տեսանյութ)

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15․10-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում ստացվեց։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Արմավիրի Շահումյան փողոցի 51 հասցե մեկնած օպերատիվ խումբը տղամարդու այրված դի հայտնաբերեց։ Դին անճանաչելի էր։

Օրեր տևած միջոցառումների արդյունքում՝ դեկտեմբերի 23-ին պարզվեց ինքնությունը․ սպանվածը մշտական բնակության վայր չունեցող 58-ամյա Արայիկ Սիմոնյանն էր։

Նախքան ինքնությունը պարզելը՝ Արմավիրի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, բացահայտել էին սպանությունը, ընդ որում՝ հաղորդումից ժամեր անց։ Օպերատիվ ճանապարհով տվյալներ էին ձեռք բերվել, որ տղամարդուն սպանել, ապա դին այրել է Գյումրիում հաշվառված 44-ամյա մի տղամարդ։

Նա դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22․40-ին, հայտնաբերվեց Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցում ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

 

Լրահոս

Դիտել ավելին