Կարևոր իրադարձություններ

Երևանի Մամիկոնյանց (Ֆուրմանով) և Արամ Խաչատրյան փողոցները իրար կապող նոր փողոց կկառուցվի․ Հակոբ Կարապետյան

24 Դեկտեմբեր, 2020 18:45
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Երևանի Մամիկոնյանց (Ֆուրմանով) և Արամ Խաչատրյան փողոցները իրար կապող նոր փողոց կկառուցվի․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Երեւանի Մամիկոնյանց (Ֆուրմանով) եւ Արամ Խաչատրյան փողոցները իրար կապող նոր փողոց կկառուցվի:

ՀՀ կառավարությունն այսօր ըստ էության հաստատեց ծրագիրը:

Նոր ճանապարհահատվածը կառուցելու համար անհրաժեշտ, հանրային գերակա շահ ճանաչվող տարածքում գտնվող գույքերի օտարման նախնական արժեք ունենալու համար անկախ գնահատողի կողմից կատարվել է տարածքի ուսումնասիրություն, առկա գույքերի գույքագրում և հաշվարկ:

Ծրագրի իրականացմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը»:

Нет описания фото.

 

Լրահոս

Դիտել ավելին