Կարևոր իրադարձություններ

Լավրովն ու Չովուշօղլուն կհանդիպեն Սոչիում․ կքննարկվի նաև ԼՂ հարցը․ Զախարովա

24 Դեկտեմբեր, 2020 17:48
Լավրովն ու Չովուշօղլուն կհանդիպեն Սոչիում․ կքննարկվի նաև ԼՂ հարցը․ Զախարովա

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։

Զախարովան տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է տարածաշրջանային ու միջազգային արդի խնդիրների լայն շրջանակ։ Մասնավորապես` քննարկվելու են Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի, Ուկրաինայի ու Սևծովյան տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր։

Նախատեսվում է մանրամասն ուսումնասիրել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների `Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված հարցերը:

«Շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերը նվազեցնելու, երկրներին մարդասիրական օգնություն տրամադրելու վրա: Կենտրոնացումը լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի գործունեության ստեղծման վրա»,– ընդծել է Զախարովան:



 

Լրահոս

Դիտել ավելին