Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

Բժշկական հաստատություններին ռենտգեն սարքեր կտրամադրվեն

24 Դեկտեմբեր, 2020 17:28
Հեղինակ՝ Առողջապահության նախարարություն
Բժշկական հաստատություններին ռենտգեն սարքեր կտրամադրվեն

Եվրոպական Միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով, Եվրոպական Միության աջակցության ծրագրերի շրջանակում, Հայաստանի բժշկական հաստատություններին է տրամադրվելու յոթ ռենտգեն սարք: Այս օժանդակությունը կնպաստի կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման և բուժման արդյունավետության բարձրացմանը:

Առողջապահության նախարարությունը Եվրոպական Միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ակտիվ աշխատան
ք է տանում COVID-19-ի ախտորոշման և բուժման համար այլ անհրաժեշտ բժշկական պարագաների ձեռքբերման, ինչպես նաև խորհրդատվությունների տրամադրման ուղղությամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առողջապահության նախարարության հիմնական գործընկերներից մեկն է: Կարևորում ենք նաև Եվրոպական Միության տարբեր ծրագրերի շրջանակներում փոխգործակցությունը: COVID-19-ի դեմ պայքարում բարձր ենք գնահատում Եվրոպական Միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության շարունակական աջակցությունը ու առողջապահական համակարգի հզորացմանն ուղղված համատեղ արդյունավետ աշխատանքը:

Առողջապահության նախարարություն

 

Լրահոս

Դիտել ավելին