Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    625,5
    637,5

  • RUB

    6,91
    7,17

Կարևոր իրադարձություններ

Կարևոր նախագիծ ենք ներկայացրել հանրային քննարկման. Ռուստամ Բադասյան

24 Դեկտեմբեր, 2020 16:41
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
Կարևոր նախագիծ ենք ներկայացրել հանրային քննարկման. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Կարևոր նախագիծ ենք ներկայացրել հանրային քննարկման և առաջիկայում այն քննարկման առարկա կդառնա ՀՀ Ազգային ժողովում։

✔️Նախագծով ներդրվում է դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում։
 
✔️Կունենանք սահմանված կարգով ընտրված նոր դատավորներ, ովքեր կքննեն նշված գործերը, ինչը․
 
☑️մի կողմից կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև կբարձրացնի հանրության ցածր վստահությունը նմանատիպ գործերի քննության մասով,
☑️մյուս կողմից կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման և քրեական գործերի քննության արագությանը։
 
✅Հ․Գ․ ՀՀ արդարադատության նախարարությունը չունի որևէ ազդեցություն կոնկրետ գործերի քննության մասով, սակայն իր լիազորությունների շրջանակում, քաղաքականության մշակմամբ, ամեն ինչ արել և անում է դատարանների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։
✔️Նախագծին և հինավորումներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://www.e-draft.am/projects/2947»։

Լրահոս

Դիտել ավելին