Կարևոր իրադարձություններ

Երեկ պիտի գերիների փոխանակում անեին, բայց թուրքը էս ամենը տեսավ, հետաձգեց. գերու հարազատ

24 Դեկտեմբեր, 2020 16:07
Երեկ պիտի գերիների փոխանակում անեին, բայց թուրքը էս ամենը տեսավ, հետաձգեց. գերու հարազատ

Հանրապետության հրապարակում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ վեճ սկսվեց ցուցարարների և գերիների, ինչպես նաև անհետ կորածների հարազատների միջև: Նրանք եկել էին հրապարակ՝  ցույցերը դադարեցնելու պահանջով այնքան ժամանակ, քանի դեռ իրենց որդիներին չեն ազատել գերությունից:

Վերջիններս հորդորեցին թուրքին չուրախացնել ու չհավաքվել Հանրապետության հրապարակում։

«Երեկ պետք է գերիների փոխանակում տեղի ունենար, սակայն այս ամենը թուրքը տեսավ ու հետաձգեց»,- ասաց գերիներից մեկի հարազատը։

Գերիների հարազատները խնդրեցին նաև հարգել իրենց վիշտը ու հրապարակում երաժշտություն չհնչեցնել, ինչպես նաև կերուխում չանել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին