Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները Կիպրոսի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

24 Դեկտեմբեր, 2020 14:09
Ոստիկանները Կիպրոսի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 23-ին Լոռու մարզի Արևաշող գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Կիպրոսի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Կիպրոսում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվող 43-ամյա Արթուր Դ.-ն:
Խափանման միջոցը՝ կալանք:

Հետախուզվողին հայտնաբերելու մասին հայտնվել է դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:

 

Լրահոս

Դիտել ավելին