Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

2 բնակավայր ունենք՝ Որոտանն ու Շուռնուխը, որոնք կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

24 Դեկտեմբեր, 2020 12:16
2 բնակավայր ունենք՝ Որոտանն ու Շուռնուխը, որոնք կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ Սյունիքի մարզում ներկայումս սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ են ընթանում: Այդ աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ ու բարդություններ, սակայն դրանք անհրաժեշտ են Սյունիքի և  ընդհանրապես ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից:

«Մեր և պաշտպանության նախարարության դիրքորոշումն այն է, որ այս գործունեությամբ ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները»,- կառավարության նիստի ժամանակ ասաց Վարչապետը:

Նրա խոսքով «Սյունիքի ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում»։ 

«Այնտեղ երկու բնակավայր ունենք՝ Որոտանն ու Շուռնուխը, որոնց հետ կապված որոշակի սահմանային հարցեր կան, որոնք կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել: Դրանց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր դեպքերում, երբ մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեք փոխհատուցումներով հանդես կգա»,- ընդգծեց նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին