Կարևոր իրադարձություններ

Արցախում ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ՝ 1014 ընտանիք

24 Դեկտեմբեր, 2020 11:07
Արցախում ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ՝ 1014 ընտանիք
ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից տեղեկացնում են, որ հաշվառված տնազուրկ քաղաքացիների ընդհանուր թիվը 20 347 է, որից ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ (1014 ընտանիք): Ասկերանի շրջանում տեղավորվել է 569 բնակիչ (137 ընտանիք), Մարտակերտի շրջանում՝ 130 բնակիչ (30 ընտանիք), Մարտունու շրջանում՝ 202 բնակիչ (47 ընտանիք), Ստեփանակերտ քաղաքում՝ 3200 բնակիչ (800 ընտանիք):

«Մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու աշխատանքները շարունակվում են»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին