Կարևոր իրադարձություններ

Մեկ օրում Արցախ է վերադարձել 480 արցախցի

24 Դեկտեմբեր, 2020 10:53
Մեկ օրում Արցախ է վերադարձել 480 արցախցի

Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 480 փախստական։ Ճանապարհային անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները։ Այս մասին  հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Մինչ այսօր ընդհանուր առմամբ ԼՂ է վերադարձել ավելի քան 43 հազար փախստական։

Նշվում է, որ ռուս խաղաղապահները 23 դիտակետերում իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանության վերահսկողություն, ապահովում քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր, ցուցաբերում մարդասիրական օգնություն, ինչպես նաև վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքը։

 

Լրահոս

Դիտել ավելին