Կարևոր իրադարձություններ

ՖԻՖԱ-ն դադարեցրել է Քուվեյթի անդամությունը

17 Հոկտեմբեր, 2015 22:44
ՖԻՖԱ-ն դադարեցրել է Քուվեյթի անդամությունը

ՖԻՖԱ-ն Քուվեյթի ֆուտբոլային ասոցիացիային հեռացրել է անդամությունից պետության՝ կազմակերպության ներքին գործերին միջամտելու համար։

Քանի դեռ կիրառված պատժամիջոցները ուժի մեջ են, Քուվեյթի հավաքականն ու ակումբները չեն կարողանա ՖԻՖԱ-ի հովանու տակ անցկացվող որևէ մրցաշարի մասնակցել։

Սեպտեմբերին ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիային զգուշացում էր տվել, կապված ֆեդերացիայի գործերին կառավարության միջամտության հետ։ Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատանքի մեջ փոփոխություն չկատարելու դեպքում Քուվեյթը պետք է հեռացվեր անդամությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին