Կարևոր իրադարձություններ

Իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որ առնվազն մինչև փետրվար ռազմական դրությունը պահպանեն. «Փաստ»

24 Դեկտեմբեր, 2020 08:27
Իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որ առնվազն մինչև փետրվար ռազմական դրությունը պահպանեն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Երեկ եւս «իմքայլականները» տապալեցին ռազմական դրությունը վերացնելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմության նախաձեռնությունը:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որ առնվազն մինչեւ փետրվար ռազմական դրությունը պահպանեն։

Սակայն, ըստ ընդդիմադիրների, խորհրդարանական ընդդիմությունը կկարողանա ամեն օր առանց որեւէ սահմանափակումների այս հարցը դնել քննարկման` ռազմական դրության ռեժիմի անհապաղ չեղարկման պահանջով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին