Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանին մտքափոխ է արել Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»

24 Դեկտեմբեր, 2020 08:00
Արայիկ Հարությունյանին մտքափոխ է արել Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր վերջին ուղերձում հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ սկսել է խորհրդակցություններ՝ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու օրակարգով, ապա շարունակեց, որ ստեղծված մթնոլորտը լիցքաթափելու նպատակով պատրաստ է սահմանադրական իր լիազորություններից հրաժարվել եւ կադրային ու անվտանգային որոշումները կայացնել խորհրդարանի ու ԱԱԽ-ի հետ համատեղ, սակայն մի քանի օր ընթացող ակտիվ կադրային փոփոխությունների ադյունքում նա դեռեւս պաշտոնների է նշանակում իր մարդկանց եւ աջակիցներին:

Արցախում վստահ են, որ Հայկ Խանումյանի եւ Մանե Թանդիլյանի համար անձամբ Նիկոլ Փաշինյանն է միջնորդել: Իսկ նախօրեին արդարադատության նախարար է նշանակել իր աշխատակազմի ղեկավար Կարեն Դանիելյանին, առողջապահության նախարար՝ Միքայել Հայրիյանին, ով Ստեփանակերտի հոսպիտալի բժիշկն է եւ նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել է Հարությունյանին։

Արցախի քաղաքական դաշտում վստահ են, որ Արայիկ Հարությունյանին մտքափոխ է արել Նիկոլ Փաշինյանը, վերջինս իր փորձով խորհուրդ է տվել անտեսել ընդդիմությանը եւ շարժվել սեփական օրակարգով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին