Կարևոր իրադարձություններ

Արցախում հաշվառում ունեցող անձանց տրամադրվող աջակցության միջոցառման շահառուների 95 տոկոսն արդեն ստացել է աջակցություն. Մանե Թանդիլյան

24 Դեկտեմբեր, 2020 00:11
Հեղինակ՝ Մանե Թանդիլյան
Արցախում հաշվառում ունեցող անձանց տրամադրվող աջակցության միջոցառման շահառուների 95 տոկոսն արդեն ստացել է աջակցություն. Մանե Թանդիլյան

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Արցախում հաշվառում ունեցող անձանց տրամադրվող աջակցության միջոցառման շահառուների 95 տոկոսը՝ մոտ 87,000 հոգի արդեն ստացել է աջակցություն, ընդ որում ավելի քան 47,000 հոգի աջակցությունը ստացել է Արցախփոստի բաժանմունքներից։ Այս միջոցառման շահառու չեն աշխատանք ունեցողները, այդ թվում պետական, և 18-55 տարեկան տղամարդիկ։
Սա վկայում է այն մասին, որ Արցախի այն քաղաքացիները, ովքեր Արցախում ունեն մշտական կացարաններ, գրեթե ամբողջությամբ գտնվում են Արցախում»։

 

Լրահոս

Դիտել ավելին