Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Արարատի մարզում. կան վիրավորներ

23 Դեկտեմբեր, 2020 23:49
Ավտովթար Արարատի մարզում. կան վիրավորներ

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են Սպիտակ քաղաքի բնակիչ, 25-ամյա Բենյամին Ստեփանյանի վարած Lexus մակնիշի 40 ՏT 077 համարանիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Նորայր Յանիկյանի վարած ВАЗ 21144 մակնիշի 90 OM 006 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին