Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը նախատեսում է շտապ օգնության 5 մեքենա նվիրաբերել Արցախին

23 Դեկտեմբեր, 2020 23:27
Կառավարությունը նախատեսում է շտապ օգնության 5 մեքենա նվիրաբերել Արցախին

ՀՀ կառավարությունը նախատեսում է Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի 5 շտապ օգնության մեքենա նվիրաբերել Արցախին: Այս մասին գործադիրի որոշումը ներառված է դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում:

«ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված 2020թ. պետական բյուջեի 1229 ծրագրի միջոցառման շրջանակում Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել թվով 30 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապ օգնության մենքենաներ, ինչպես նաև նվիրատվությամբ ստացվել է թվով 12 Տոյոտա Լանդ Կրուիզեր մակնիշի շտապ օգնության մենքենաներ: Նախագծով առաջարկվում է շտապ օգնության մեքենաներից հինգը նվիրաբերել Արցախի Հանրապետությանը»,- նշված է նախագծի ամփոփաթերթում:

Մյուս 37 մեքենան կամրացվի Առողջապահության նախարարության հաշվեկշռին` դրանք հետագայում ըստ նպատակային նշանակությամբ տնօրինելու նպատակով:

Լրահոս

Դիտել ավելին