Կարևոր իրադարձություններ

Վանաձորում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը

23 Դեկտեմբեր, 2020 21:08
Վանաձորում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18։23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Թեժ լեռ» հանգստյան գոտու մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ք․)։

 

Լրահոս

Դիտել ավելին