Կարևոր իրադարձություններ

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցում կտրամադրի ևս 107 զոհված զինծառայողի ընտանիքի

23 Դեկտեմբեր, 2020 20:32
Հեղինակ՝ Վարուժան Ավետիքյան
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցում կտրամադրի ևս 107 զոհված զինծառայողի ընտանիքի

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ ավարտեցինք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հերթական նիստը, որի արդյունքում որոշում կայացվեց հատուցումներ կատարել ևս 107 զոհված զինծառայողների ընտանիքների, այդպիսով մեր շահառու ընտանիքների ընդհանուր թիվը դարձնելով 995, իսկ վերջին պատերազմի զոհերինը` 583: Որպես հատկանշական իրադարձություն կոզենամ նշել երկու դրվագ.

1. Վերջին պատերազմի արդյունքում զոհված 7 Արցախցի զինծառայողների ընտանիքներ կստանան հատուցումներ (իհարկե շահառուների թիվն ավելացնելու միտումով).

2. Այս պատերազմի ընթացքում զոհված մի զինծառայողի ընտանիք ապրիլյանի ժամանակ կորցրել էր իր մյուս որդուն ու արդյունքում դարձել մեր շահառուն: Ծնողները որոշել էին իրենց երկրորդ որդու կորստի համար մեր կողմից վճարվելիք իրենց հատուցումից հրաժարվել` հօգուտ զոհվածի կնոջ ու երկու երեխաների»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին