Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը ձերբակալվել է

23 Դեկտեմբեր, 2020 20:00
Ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը ձերբակալվել է

Ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

«Ֆեյսբուք» սոցիալական կայքում Սայաթ Շիրինյանի կողմից առերևույթ բռնության կոչեր պարունակող «Cусанна Авшарян, եթե ես լինեի շարժումը առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի:» գրառում կատարելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

2020թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու կասկածանքով  Սայաթ Շիրինյանը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին